Wednesday, August 1, 2018

Բզիկների մասին

Ես բզիկաշատ տարօրինակ արարած եմ։ Ու ես սիրում եմ իմ բզիկները։ Տենց ասեցի կիսվեմ, հանրությունը տեսնի իրական դեմքս։

1. Մոմեր վառելու բզիկ

Էս նորերից ա, սկսել եմ ատել էլեկտրական լուսավորությունը ու եթե ստիպված չեմ խոհանոցում գործ անել, մոմեր եմ վառում ու կիսալուսավորված սենյակում երաժշտություն լսում։ Նենց հաճելի ա, չեք պատկերացնի։ Մանավանդ դարչինի հոտով բարակ մոմերը վերջն են։

2. Քայլերը հաշվելու բզիկ

Երբ հոգնած֊մեռած տուն եմ քայլում, ինձ հանկարծ բռնացնում եմ էն մտքի վրա որ ես հաշվում եմ քայլերս։ 101, 102, 103... ու ինչ֊որ պահից կենտրոնանում եմ թվերի, ոչ թե քայլելու վրա։ Ընտրում եմ ինչ֊որ առասպելական մեծ թիվ, ասենք 19 578 ու որոշում, որ երբ էդքան քայլեմ, կհասնեմ տուն։ Արդյունքում շատ ավելի շուտ եմ տուն հասնում ու ուրախանում որ մինչև 19 578֊ը չեմ հաշվել։

3. Սպասքը տեսակավորելու բզիկ

Էս էն տանկնիկ բզիկներից ա։ Սպասքը դասավորում եմ ըստ չափսերի, գույների, օգտագերծման հաճախականության։ Լվանալիս առանձնացնում եմ դանակները, գդալները, պատառաքաղները ու եթե էդպես չանեմ, չգիտեմ, անհանգստությունից կկմեռնեմ։

4. Երգեր մենակ չլսելու բզիկ

Ես սովորաբար ափսոսում եմ ինձ համար հոգեհարազատ երաժշտությամբ կիսվել, բայց մենակ լսել էլ չի լինում։ Ախր էդքան շատ էմոցիաներին մենակ ո՞նց դիմանաս։ Ու արդյունքում սկսում եմ ընկերներիս ուղարկել ու պահանջել որ լսեն։ Կան հատուկ ընկերներ որ "սազում" են հենց էդ երգին ու նենց եմ ուրախանում որ հանկարծ իրանք էլ են հավանում էդ երգը։ Երջանկությունից համարյա թրվռում եմ։

5. Պատշգամբներին նայելու բզիկ

Ես պաշտում եմ պատշգամբները։ Ասենք ահավոր սիրուն են ու փիլիսոփայական։ Էն որ ինքը տուն ա դրսում։ Մի խոսքով։ Սովորաբար մենակ քայլելիս ես վերև նայելով եմ քայլում։ Ու տենց մի պատմություն կա այն մասին թե ոնց եմ 2 տարի հետո հանդիպում մեկին, ով պարզվում ա իմ սիրած պատշգամբներից մեկի տերն ա ու հետո ինքը դառնում ա իմ լավագույն ընկերներից մեկը։ Մի խոսքով`  սիրեք պատշգամբներին։ 

6. Ամեն ինչ կարդալու բզիկ

Էս մեկը իրոք ահավոր ա։ Էն որ ջոկում ես որ դու քայլում ես ու կարդում ճանապարհին հանդիպած ամեն ինչ. մեքենաների համարները, պատերի անկապ գրությունները, հայտարարությունները, ամեն ամեն ամեն ինչ։ Օրվա ընթացքում ստանում ես հսկայական քանակությամբ ավելորդ ինֆորմացիա ու էդ աղբից գլուխդ սկսում ա ցավել։ Մի խոսքով``  ահավոր ա։

Ու սենց էլի բզիկներ կան։ Օրինակ բաղնիքում քննության համար պարպելը, մարդկանց ավելի երկար նայելը քան իրենք քեզ կնայեն, դռները հետևից փակելն ու լույսերը անջատելը, բայց հավեսս փախավ։ Վերջ։ Էսքանը։

2 comments:

  1. Ինձ էլ էլի մեկ-մեկ երգեր ուղարկի, որ լսեմ։ Լավ երգերի սով ա։

    ReplyDelete